Իմ ժամանակը

Օրագիր

Քանի որ մենք մեկ ամիս տանն ենք լինելու արտակարգ իրավիճակի պատճառով, 2020թ․ մարտի 19-ից միչև ապրիլի 14-ը կազմելու եմ օրագիր։

Մարտ 19 2020
Այսօր, ես զարթնեցի ժամը 11-ին, նախաճաշեցի, որպեսզի ուժերս հավաքեմ ու դասերս անեմ։ Դասերս անելուց հետո, ժամը 3-ին, Տիկին Սոֆյայի և մեր դասարանից մի 11 հոգով տեսազանգով դաս անցկացրինք։ Տիկին Սոֆյան, որպես այդ օրվա առաջադրանք, հանձնարարել էր Է․ Հեմինգուեյի էսսեներից կարդալ, որպեսզի քննարկենք։ Այդ դասից հետո, մոտավորապես 3 ժամ համակարգչային խաղեր խաղացի, հետո կինո նայեցի մինչև առավոտվա ժամը 2-ը։

Մարտի 20 2020
Այսօր զարթնեցի ժամը 11-ին, նախաճաշելուց հետո, որշում եմ երեկվա օրագիրը գրեմ, որ չմոռանամ։ 1 ժամ դաս անելուց հետո, որոշեցի համակարգչային խաղեր խաղամ՝ 3 ժամ։ Իրիկունը հայրիկիս օգնեցի տան գործերում։

Մարտի 21 2020
Այսօր ես զարթնեցի ժամը 11։30-ին: Համակարգչով աշխատելուց հետո մամայիս և քրոջս հետ գնացինք «Երևան Սիթի»՝ գնումներ անելու։ Երբ վերադարձանք, որոշեցի էկլեր սարքել։ Ապա՝ 3 ժամ համակարգչային խաղեր խաղալուց հետո որոշեցի գնալ քնել։

Մարտի 22 2020
Սովորաբար արթնանում եմ 11-ի մոտերը, բայց այսօր արթնացա ժ․12-ին։ Մի քիչ դաս անելուց հետո, 2 ժամ համակարգչային խաղեր խաղացի, և, որպեսզի ակտիվությունս չընկնի, որոշեցի տանը բասկետբոլ խաղալ։ Ընկերներիս հետ խոսեցի, հետո որոշեցի գնալ քնել։

Մարտի 23 2020
Զարթնեցի ժամը 11։30-ին։ Պապայիս հետ մեր բակը մաքրեցինք, պահեստը ներկեցի, որպեսզի ավելի սիրուն երևա։ Ընտանյոք սկսեցինք 1000հատանոց փազլ սարքել։ 1 ժամ համակարգչային խաղեր խաղալուց հետո, բասկետբոլ խաղացի տանը։ Ընկերներիս հետ խոսեցի և քնեցի։

Մարտի 24 2020
Զարթնեցի ժամը 12-ին: Տիկին Սոֆյայի հետ տեսազանգ արեցի, ոպեսզի իմանամ՝ ովքեր են ռադիոթատրոնում կարդալու։ Համակարգչային խաղեր խաղացի, ընկերներիս հետ խոսեցի

3 thoughts on “Իմ ժամանակը

Leave a comment