Գրականություն. Համո Սահյան

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ: Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:


Մասրենի

«Մասրենի» բանաստեղծությունը զետեղված է «Այստեղ սարեր կան սարերի վրա» շարքում։ Նվիրել է հայ բնաշխարհի մեծ նկարիչ Սարյանին։ Այստեղ մասրենու թուփ Սարյանը դարձնում է Հայաստանի խորհրդանշան, որը դիմագրավելով ամեն տեսակի դժվարություններին ապրում է հարատև կյանքով։ Մասրենին ինքը Հայստանն է։ Այս բանաստեղծության մեջ հայ ժողովրդի պատմական հոգեբանության պատկերն է։ Մասրենու թփի մասին Սահյանը գրել է. «Մասրենին ինձ համար ճգնավորության, շռայլության, համեստության և դիմացկունության խորհրդանիշ է», «Մարդը շատ բան ունի սովորելու ծառից։ Մասրենին որտեղ էլ բուսած լինի մնում է մասրենի։ Գոյության համար մասրենու մասրենու արմատն ու փուշը հավասար կռիվ են տալիս»։ Ի վերջո բանաստեղծը ամփոփում է․ «Մասրենին ես եմ»։ Իսկ այդ եսը հենց հայ շողովուրդն է։ «Մասրենին չգիտեր, որ ինքը հայ է, հայի բնավորություն, որ այդքան բնորոշ է մեր ժողովրդին։ Իրեն նման են Հայաստանն ու մասրենին, մանաստեղծն ու մասրենին»։ Այսինքն Հայաստանն ու մասրենին էլ իրար նման։ Հայաստանը՝ որպես ժողովրդի պատմություն, բանաստեղծը՝ որպես հայ մարդու ճակատագիր։



Անունդ տալիս

Հեղինակը հիշում է իր հայրենիք՝ Հայաստանը և շարադրում իր մտքերը հենց նրա մասին: Հայաստան անունը նրա մոտ առաջացնում է որոշակի հիշողություններ: Նա հիշում է Ժայռի մեջ մի փոքր տուն, հիշում է կամորջին կառուցած մի ծիծեռնակի բուն: Հիշում է թեքված մատուռը, հիշում է ավերակները և բարդի դռները: Հիշում է լքված մի թոնիր, որը մամռոտվել էր, իսկ խոռոչում աճել էր մասրենու փարթամ թուփ: Հիշում է հնացած քարերը և հեռավոր ձիերի դոփյունը: Հիում է արևոտ լեռը, որի գագաթից հոսում էր աղբյուր՝ հայրենիքի շուրթերի մեջ: Հիշում է արտերը և հեռվում երևացող մենավոր բարդու խշխշոցը: Մի խոսքով այն ամենը ինչ նա պատկերացնում է, երբ ասում է՝ Հայաստան: Ու ամենաշատը դուր եկավ այն, որ կարդալուց ամեն մի բառ պատկերացնում ես այնպես, ինչպես, կարծում եմ, որ նա է պատկերացրել:

Leave a comment