Դիջիթեքյան հայտ

Այսօր 1/26/2018, ձմեռային ճամբարի վերջին օրն է, մյուս շաբաթ սկսվում են ամենօրիա դասերը  միշտվա նման մեր միշտվա դասատուների հետ։

Մենք շատ տեղեր այցելեցինք, Համալիր, Համալիրի սահադաշտը, պատրաստեցինք տարբեր ուտելիքներ լավաշով որոնք շատ համեղ էին։

Ես ունեցա շատ ընկերներ տարբեր տարիքի, դասարանի որոնց հետ անցկացրեցի շատ լավ ժամանակ։

Ես շատ շնորհակալ եմ ընկեր Հասմիկին այսպիսի լավ ճամբար կազմակերպեց այսպիսի լավ ճամբար իմ ընկարների հետ։

 

 

Մարզահամերգային համալիրի մասին

Դավիթ Հարությունյանի և Մարկ Միկաիլի հետ:

Համալիրի կառուցման համար փակ մրցույթ հայտարարվեց, որին մասնակցեցին 8 նախագծային կազմակերպություններ: Մրցույթի առաջադրանքում գրված էր, որ պետք է կառուցվի 10 հազար հանդիսատեսի համար նախատեսված սպորտի պալատ:

Սպորտի պալատ ասելով պատկերացնում էին ծածկած դահլիճ, որտեղ կար հոկեյի դաշտ: Այդպիսի նախագիծ արեցին՝ կլոր հատակագծով,10 հազար հանդիսատեսի համար: Նախագծեր արվեցին մի քանի վայրերի, այդ թվում, Ծիծեռնակաբերդի բարձունքի համար: Տարբերակներից մեկը այսօրվա Կասկադն էր, որն այն ժամանակ դեռևս գոյություն չուներ:

«Հայպետնախագիծ» ինստիտուտը հաղթեց մրցույթում: Ինստիտուտի տնօրեն՝ ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Կորյուն Հակոբյանը հանձնարարեց շարունակել նախագիծը և ընդալայնել աշխատանքային խումբը: Նախագիծը մի քանի ամիս քննարկվում էր Երեւանում ու Մոսկվայում: Համալիրի շինարարության բյուջեն հաստատվեց 35 միլիոն ռուբլի:

Շինարարությունը վատահվեց «Հիդրոէներգոշին» կազմակերպությանը: Նախագիծը բավականին բարդ էր, քանի որ համալիրը ոչ թե շենք էր լինելու, այլ հսկայական մեխանիզմ: Դա էր պատճառը, որ նախագծման ժամանակ համագործակցում էին ԽՍՀՄ տարածքում գտնվող մոտ 40 կազմակերպություներ:

Որոշել էին կառուցել երկու դահլիճ, որոնք միանում էին պտտվող 1000 տեղանոց տրիբունայով, դա բերում էր կառույցը որոշակի ձևի: Նախասրահը հարկավոր էր ընդհանրացնել: Այդ նպատակով սառցադաշտը բարձրացրին վերև, և երկու ֆոյեները միացրեցին իրար:

Համալիրի շենքը երկու պաշտոնական բացում ունեցավ: Նախ՝ բացվեց սպորտային մասը, ավելի ուշ ՝ համերգայինը:

Սպորտային մասի բացումը տեղի ունեցավ 1983 թ.-ին, երբ Երևանը պետք է ընդուներ ծանրամարտի աշխարհի առաջնությունը:

Համերգային մասի բացումը տեղի ունեցավ 1984 թ.-ի հրդեհից հետո: Հրդեհը բռնկվել էր համերգային դահլիճում, որտեղ դեռ շարունակվում էին շինարարական աշխատանքները: Հրդեհից հետո Մոսկվայից հակահրդեհային պաշտպանության մասնագետներ եկան, ուսումնասիրեցին հրդեհի պատճառները: Վարկած կար, թե հրդեհը հատուկ էր կազմակերպվել:

  1. Քանի՞ հոգի կարող է տեղավորել մարզահամերգային համիլիրը իր մեջ:
  2. Ինչքա՞ն էր համալիրի հաստատված բյուջեն:

Ճամբարային օրակարգ

09/01/2018

9։00-9։30 ընդանուր պարապունք

9։30-11։00 նախագծային աշխատանք

11։00-12։30 ընտրության գործունեություն

12։30-13։00 ընդմիջում

13։00-14։00 աշխատանք ջոկատում, օրվա լուսաբանում, ճամփորթության ծրագրի մշակում

 

10/01/2018

9։00-9։30 ընդանուր պարապունք

9։30-11։00 նախագծային աշխատանք

11:00-12:30 նախագծային աշխատանք

12:30-13:00 ընդմիջում

13։00-14։00 Ֆիզիկական Կուլտուրա

 

15/01/2018

9:00-9:30 ըբդանուր պարապմունք

9։30-12։30 նախագծային աշխատանք

12։30-13։00 ընդմիջում

13։00-14։00 Ֆիզիկական Կուլտուրա

25/01/2018
9:00-9:30 Ընդհանուր պարապմունք
9:30-11:00 Նախագծային աշխատանք

11:00-12։00 Պար

12։00-12:30 Նախագծային աշխատանք

12։30-1։00 Ընդմիջում

1։00-2։00 Նախագծային աշխատանք