Գրականություն. Հովհաննես Շիրազ

Ազգային մեծ բանաստեղծ Հովհաննես Շիրազը (Օնիկ Կարապետյան) ծնվել է 1914 թվականի ապրիլի 27-ին Գյումրի քաղաքում, հողագործի ընտանիքում: Հայրը` Թադևոսը, ինչպես Գյումրեցիներն էին կոչում «բոստանչի» էր, մայրը` Աստղիկը, ասեղնագործում էր: Փոքրիկ Հովհաննեսը ծնողների միակ արու զավակն էր, քույրերից` Գոհարից և Մարիամից հետո: 5 տարեկան էր Հովհաննեսը, երբ զրկվեց հորից:Մանկության օրերն անցնում էին Ամերկոմի որբանոցում: Սակայն, մանուկ Հովհաննեսը, չդիմանալով որբանոցի դաժան պայմաններին, փախչում է, դառնում անապաստան և կուլայով ջուր է ծախում:

Իր մանկության օրերի մասին բանաստեղծը շատ բանաստեղծություններ է գրել, ինչպես` «Հին մանկություն», «Գտա», «Իմ կուլայով այս պուճուր», « Վեց տարեկան մանուկ էի», «Իմ ընկեր Լորիկը» պոեմը և այլն..

1932-ին դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Գյումրու տեքստիլ գործարան նախ, որպես կտավագործի աշակերտ, իսկ հետո` ենթավարպետ և ջուլհակություն է սովորում: 1931-ին գործարանային թերթում տպագրվում է բանաստեղծի առաջին բանաստեղծությունը: 1933-ին ուսուցչություն է անում Հաջինազար(այժմ` Ախուրյանի Կամո) գյուղում:

1935-ին լույս է տեսնում «Գարնանամուտ» խորագրով առաջին ժողովածուն, նույն տարում նաև «Սիամանթո և Խաջեզարե» պոեմը: Բանաստեղծի Շիրազ գրական անունը մկրտել է մեծ թատերագիր ու վիպասան Ատրպետը, որ հիացմունքով գրել է. «Այս պատանու բանաստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»: 1936-1941թթ սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտոտում, որն ավարտում է 1949 թ-ին: Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով:

1935-ին լույս է տեսնում «Գարնանամուտ» խորագրով առաջին ժողովածուն, նույն տարում նաև «Սիամանթո և Խաջեզարե» պոեմը: Բանաստեղծի Շիրազ գրական անունը մկրտել է մեծ թատերագիր ու վիպասան Ատրպետը, որ հիացմունքով գրել է. «Այս պատանու բանաստեղծությունները վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Շիրազի վարդերը»: 1936-1941թթ սովորում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտոտում, որն ավարտում է 1949 թ-ին: Բանաստեղծի ստեղծագործությունները թարգմանվել են աշխարհի ավելի քան 50 լեզուներով:

Հովհաննես Շիրազը համայն հայության ամենասիրված ու պաշտված բանաստեղծն է: Հայրենիքում և սփյուռքում մայրենի լեզվի, հայապահպանման ամենախիզախ պաշտպանն էր նա, Հայոց արդար դատի մեծ հավատավորը: Բանաստեղծը մահանում է 1984թ.-ի մարտի 14-ին Երևանում, աճյունը հանգրվանում է Կոմիտասի անվան հայոց մեծերի պանթեոնում:

Բանաստեղծը թողել է գրական հարուստ ժառանգություն`բանաստեղծական շարքեր, գազելներ, էքսպրոմտներ, սոնետներ, առակներ, բալլադներ, քառյակներ, արձակ, մեծածավալ և փոքրածավալ պոեմներ, նամականի, ինչպես նաև թարգմանություններ: Նրա բանաստեղծություններով գրվել են երգեր, նրա մասին գրվել են բազում մենագրություններ, ուսումնասիրություններ, հուշագրություններ, ասույթներ, ձոներ և այլն…

Նրա առաջին կինը հայտնի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանն էր։ Նրանց տղան՝ Արա Շիրազը քանդակագործ է։ Շիրազը իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին, Սիփան Շիրազը պոետ էր։

Գրականություն. Համո Սահյան

Բանաստեղծ Համո Սահյանը (Հմայակ Սահակի Գրիգորյան) ծնվել է Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում: 1937 թ. ավարտել է Բաքվի երկամյա հայկական ուսուցչական ինստիտուտը: Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին: Աշխատել է մի շարք թերթերում և ամսագրերում, որոնց թվում Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում, «Կոմունիստ» և «Ավանգարդ» թերթերում, «Ոզնի» հանդեսում: 1965 – 1967 թթ. եղել է «Գրական թերթի» գլխավոր խբագիրը:

Հ. Սահյանի բանաստեղծությունները տպագրվել են դեռևս 30-ական թվականներից, սակայն նա համընդհանուր ճանաչման է արժանացել ռազմաճակատում գրած «Նաիրյան դալար բարդի» բանաստեղծությամբ, որը հատկանշվում է Հայաստան երկրի հանդեպ կարոտի հուզական բռնկումով և անմիջականությամբ: Համո Սահյանի առաջին գիրքը` «Որոտանի եզերքին» բանաստեղծությունների ժողովածուն տպագրվել է 1946 թ.: Այստեղ դրսևորվում էր Սահյանի բանաստեղծական ընդհանուր ուղղվածությունը` սեր հայրենի բնաշխարհի ու մարդու նկատմամբ: Հաջորդ` «Առագաստ» (1947), «Սլացքի մեջ» (1950), «Ծիածանը տափաստանում» (1953), «Բարձունքի վրա» (1955), «Նաիրյան դալար բարդի» (1958) ժողովածուներում ավելի է ընդլայնվում Համո Սահյանի պոեզիայի թեմատիկ ընդգրկումը:

1972թ.  լույս է տեսնում Սահյանի «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար 1975թ նա արժանանում է պետական մրցանակի: «Իրիկնահաց» (1977), «Կանաչ, կարմիր աշուն» (1980), «Դաղձի ծաղիկ» (1986) ժողովածուներով հեղինակը բերում է մարդկային դրամատիկ ապրումների ու ճակատագրի քնարերգությունը` բանաստեղծության բնապաշտական տարերքը հագեցնելով նոր, առավել անհատական, մտերմիկ բովանդակությամբ:

Համո Սահյանի ստեղծագործության մեջ մեծ թիվ են կազմում անցյալին, մանկությանը նվիրված բանաստեղծությունները, որոնք ունեն արդիական իմաստավորում, հասարակական հնչեղություն: Նա իրեն հատուկ բառամթերքով անդրադարձնելով իր զգայական աշխարհը` հասնում է լեզվաոճական ինքնատիպության ու կայունության: Նա թարգմանել է Ա. Պուշկինի, Ս. Եսենինի, Գ. Լորկայի և այլ բանաստեղծների ստեղծագործություններից: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով: 1998թ. հետմահու լույս է տեսնում Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն:


Մասրենի

«Մասրենի» բանաստեղծությունը զետեղված է «Այստեղ սարեր կան սարերի վրա» շարքում։ Նվիրել է հայ բնաշխարհի մեծ նկարիչ Սարյանին։ Այստեղ մասրենու թուփ Սարյանը դարձնում է Հայաստանի խորհրդանշան, որը դիմագրավելով ամեն տեսակի դժվարություններին ապրում է հարատև կյանքով։ Մասրենին ինքը Հայստանն է։ Այս բանաստեղծության մեջ հայ ժողովրդի պատմական հոգեբանության պատկերն է։ Մասրենու թփի մասին Սահյանը գրել է. «Մասրենին ինձ համար ճգնավորության, շռայլության, համեստության և դիմացկունության խորհրդանիշ է», «Մարդը շատ բան ունի սովորելու ծառից։ Մասրենին որտեղ էլ բուսած լինի մնում է մասրենի։ Գոյության համար մասրենու մասրենու արմատն ու փուշը հավասար կռիվ են տալիս»։ Ի վերջո բանաստեղծը ամփոփում է․ «Մասրենին ես եմ»։ Իսկ այդ եսը հենց հայ շողովուրդն է։ «Մասրենին չգիտեր, որ ինքը հայ է, հայի բնավորություն, որ այդքան բնորոշ է մեր ժողովրդին։ Իրեն նման են Հայաստանն ու մասրենին, մանաստեղծն ու մասրենին»։ Այսինքն Հայաստանն ու մասրենին էլ իրար նման։ Հայաստանը՝ որպես ժողովրդի պատմություն, բանաստեղծը՝ որպես հայ մարդու ճակատագիր։



Անունդ տալիս

Հեղինակը հիշում է իր հայրենիք՝ Հայաստանը և շարադրում իր մտքերը հենց նրա մասին: Հայաստան անունը նրա մոտ առաջացնում է որոշակի հիշողություններ: Նա հիշում է Ժայռի մեջ մի փոքր տուն, հիշում է կամորջին կառուցած մի ծիծեռնակի բուն: Հիշում է թեքված մատուռը, հիշում է ավերակները և բարդի դռները: Հիշում է լքված մի թոնիր, որը մամռոտվել էր, իսկ խոռոչում աճել էր մասրենու փարթամ թուփ: Հիշում է հնացած քարերը և հեռավոր ձիերի դոփյունը: Հիում է արևոտ լեռը, որի գագաթից հոսում էր աղբյուր՝ հայրենիքի շուրթերի մեջ: Հիշում է արտերը և հեռվում երևացող մենավոր բարդու խշխշոցը: Մի խոսքով այն ամենը ինչ նա պատկերացնում է, երբ ասում է՝ Հայաստան: Ու ամենաշատը դուր եկավ այն, որ կարդալուց ամեն մի բառ պատկերացնում ես այնպես, ինչպես, կարծում եմ, որ նա է պատկերացրել:

Գրականություն. Ակսել Բակունց

Ակսել Բակունցը (Ալեքսանդր Ստեփանի Թևոսյան) ծնվել է 1899թ. հունիսի 13-ին Գորիսում`   տոհմիկ գյուղացու ընտանիքում: Ծննդավայրի ծխական դպրոցն ավարտելուց հետո «որպես հույժ գովելի աշակերտ» համագյուղացիների միջնորդությամբ ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեղ և կատարել է գրական առաջին փորձերը: Ճեմարանը ժամանակավոր փակվելու պատճառով 1915-1916թթ. Բակունցը հայրենի Զանգեզուրի հեռավոր գյուղերից մեկում`   Լորում, մեկ տարի աշխատել է որպես ուսուցիչ: Հետագայում գրված «Խոնարհ աղջիկը» պատմվածքը ծնվել է այդ օրերի տպավորություններից: 1917թ.՝ ճեմարանի դասարանական բաժինն ավարտելուց հետո, հայ ժողովրդի գլխին կուտակված սև ամպերը տասնութամյա պատանուն ստիպեցին թողնել խաղաղ աշխատանքն ու դառնալ հայկական կամավորական բանակի զինվոր Էրզրումի ճակատում:

Երիտասարդ Չարենցի նման Բակունցն էլ ապրեց ծանր ողբերգություն բզկտված կապուտաչյա հայրենիքի, նրա մեծ կորուստների համար: 1920թ. մայիսի 26-ին Սարդարապատում հայ ժողովուրդը վճռական ճակատամարտի ելավ թուրքական բանակի դեմ, որը և որոշեց նրա հետագա գոյության և անկախ պետականության ճակատագիրը: Այդ նորօրյա Ավարայրի մասնակիցն ու քաջարի զինվորն էր նաև ապագա մեծ գրողը`   Ակսել Բակունցը: 1927թ., երբ Բակունցն ավարտել էր Խարկովի գյուղատնտեսական ինստիտուտն ու իբրև գյուղատնտես աշխատում էր հայրենի լեռնաշխարհում, լույս տեսավ նրա «Մթնաձոր» ժողովածուն: Այդ ժողովածուում Բակունցը պատկերել է հայ գյուղաշխարհի իրական կյանքը, գյուղաշխարհ, որի զավակն էր և որտեղ ապրում էր ինքը:

Մթնաձորը մեծ աշխարհից կտրված «մի ուրույն աշխարհ» է: Մթնաձորի մարդիկ այնքան հեռու են մեծ աշխարհից, որ լույսի ոչ մի շող չեն ստանում նրանից: Բիրտ ուժն ու կամայականությունն են թագավորում այնտեղ, օրենք կոչվածը զենք է տիրողների ձեռքում: Բակունցն ապրում է իր հերոսների ճակատագրով, որոնց մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ լուսավոր շող կա. այդ դաժան միջավայրում նրանք ստեղծում են իրենց կախարդական հեքիաթն ու ապրում են այդ հեքիաթի գույներով: Բակունցը սիրում և հասկանում էր բնության լեզուն: Նրա գրեթե բոլոր ստեղծագործություններում կան գունեղ ու կենդանի բնապատկերներ, որոնք ունեն քնարական շունչ ու հուզականություն: Իր հայրենի երկրին, նրա մարդկանց նվիրված մարդն ու մեծ գրողը դարձավ ստալինյան բռնապետության զոհը: Նա գնդակահարվեց 1937թ. ամառային մի օր`   վաղ արշալույսին…

“1 minute interview” English project

“1-minute interview” is an idea I took from Sneako, an American YouTube influencer.
The project is about interviewing our students at the Mkhitar Sebastaci Educomplex about the topics they are talking about around the world.

Aim

-Expand vocabulary related to various topics
-Help students overcome the complexity of speaking in front of cameras.

Process

-Develop vocabulary and presentation skills in a foreign language
-Do interviews during the English classes
-Pick new questions every week

Final

-Interview will be posted on my YouTube channel here

C’est quoi la Toussaint ? Ի՞նչ է բոլոր սրբերի օրը

C’est quoi la Toussaint ?
Ի՞նչ է Տուսանը:

Bonjour, je suis sœur Albertine et je vais vous expliquer ce que c’est la Toussaint.
Բարև, ես քույր Ալբերտինան եմ և ձեզ կբացատրեմ թե ինչ է Տուսանը:

C’est une fête catholique qu’on ne comprend pas toujours.
Même, d’ailleurs, les cathos ne savent pas toujours l’expliquer.
Կաթոլիկական տոն է, որը միշտ չէ որ հասկանում ենք:
Ավելին, կաթոլիկները միշտ չէ որ կարող են այն բացատրել։

Pourtant, pour une fois, c’est simple, tout est dans son nom : Toussaint, tous saints.
On ne célèbre pas un événement en particulier, ce n’est même pas dans la Bible, d’ailleurs.
On célèbre tous les témoins du Christ qu’on a connus sur Terre.
Ces fameux saints ceux qui sont connus, reconnus par l’église. Et tous ceux qui sont restés dans le secret.
Հարկ է նշել, որ բավականին հեշտ է, ամեն ինչ իր անվան մեջ է. Toussaint, բոլոր սրբերը:
Մենք նման իրադարձություն չենք նշում, դա նույնիսկ Աստվածաշնչում էլ չկա:

Ավելին, մենք նշում ենք Քրիստոսի
բոլոր վկաները, որոնք մենք ճանաչել ենք Երկրագնդի վրա:
Այս նշանավոր սրբերը ովքեր հայտնի են, ճանաչված են եկեղեցու կողմից ևբոլոր նրանք, ովքեր մնացին գաղտնիութան։

  • C’est quoi, l’histoire de la Toussaint ?
  • Ի՞նչ է Տուսանի պատմությունը։

À partir du 4e siècle, on a choisi de fêter les martyrs.
Donc, c’est ceux qui sont morts pour leur foi.
4-րդ դարից սկսած, մենք ընտրեցինք նշել նահատակները։
Ուրեմն նրանք են, ովքեր մահացել են իրենց հավատքի համար։

Et après ça a évolué et puis finalement, on a décidé de fêter tous les saints, pas juste les martyrs.
Ça n’a pas toujours été le 1er novembre.
Avant, c’était plutôt près de la Pentecôte.
Եվ հետո այն զարգացավ, և վերջապես, մենք որոշեցինք տոնել բոլոր սրբերին, ոչ միայն նահատակներին:
Միշտ չէ որ նոյեմբերի 1-ն էր, նախկինում այն բավականին մոտ էր Հոգեգալստյանին։

Mais c’est le pape Grégoire IV qui a choisi que, finalement, ce soit proche de fêtes païennes ; en gros à côté d’Halloween.
Սակայն Գրիգոր IV պապն էր, ով ի վերջո որոշեց, որ այն մոտ լինի հեթանոսական տոներին. հիմնականում Հելոուինի օրերին:

  • Pourquoi c’est férié?
  • Ինչո՞ւ է տոն։

C’est férié parce que c’est considéré comme une fête importante dans le calendrier chrétien.
Donc, vu qu’on est dans un pays où on suit le calendrier chrétien, c’est devenu un jour férié au 20e siècle. 
Տոն է, քանի որ քրիստոնեական օրացույցում համարվում է կարևոր տոն։
Այսպիսով, քանի որ մենք գտնվում ենք մի երկրում, որտեղ հետևում ենք քրիստոնեական օրացույցին, 20-րդ դարում այն ​​դարձավ պետական ​​տոն:

  • Pourquoi on confond la Toussaint et la fête des morts ? 
  • Ինչո՞ւ ենք շփոթում Տուսանը և Մեռելոց օրը:

Enfaite, c’est juste le lendemain, la fête des morts et ce n’est pas un jour férié. 
Donc, vu que le jour de la fête des morts, on a l’habitude d’aller dans le cimetière pour prier sur les tombes de nos familles, mais en fait, on le fait le jour d’avant parce que c’est un jour férié.
C’est deux jours distincts mais qui sont collés.

Իրականում դա հաջորդ օրն է, մեռելների օրն է և տոն չէ:
Այսպիսով, քանի որ մեռելների օրը մենք սովորաբար գնում ենք գերեզմանատուն՝ աղոթելու մեր ընտանիքների շիրիմներին, բայց իրականում դա անում ենք նախորդ օրը, քանի որ տոն է:
Երկու առանձին օրեր են, բայց որոնք իրար շատ մոտ են:

Գրականություն. Շիրվանզադե

Շիրվանզադեն ծնվել է 1858 թվականին դերձակի ընտանիքում։ Մի քանի տարի Շամախիի հայոց թեմական ու ռուսական գավառական երկդասյան դպրոցներում սովորելուց հետո թողել է ուսումը և ընտանիքին օգնելու նպատակով մեկնել Բաքու։ Ութ տարի աշխատել է նահանգական վարչության ատյաններում, նավթային գրասենյակներում, զանազան ընկերություններում՝ գրագիր, հաշվապահի օգնականի և հաշվապահի պաշտոնով։

Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883 թվականին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։

Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-1905 ժամանակաշրջանին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։ 1893 թվականին լույս է տեսել «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և գործունեությունը, 1896 թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը։ «Չար ոգին» վիպակում շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։

Շիրվանզադեն մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկերում, այդ թվում և «Քաոս»-ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, մասնավորապես՝ սոցիալական հիմքերը։ Շիրվանզադեն օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տաղանդով, հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։

Հետազոտական աշխատանք

Թեմա Կրթական համակարգի զարգացումը Ֆրանսիայում
Հետազոտող Արմեն Մալյանց
Ղեկավար Կարինե Թևոսյան
Հանդիպումների ժամանակացույց
Հետազոտական աշխատանքի պլանը
Ներածություն
1.Ֆրանսիայի կրթական համակարգի առաջացման համառոտ նկարագրում
2.Գլուխ 1
3.Գլուխ 2
4.Գլուխ 3
5.Եզրակացություն

Thème : L’évolution du système éducatif en France
Autheur: Armen Malians
Directrice de recherche: Karine Tevosyan
Calendrier des réunions
Plan de travail de recherche
Introduction:

  1. Brève description de l’évolution du système éducatif français
  2. Chapitre 1
  3. Chapitre 2
  4. Chapitre 3
  5. Conclusion